«Ժամանակ» թերթը գրում է. «Սոցիոլոգիական բոլոր հարցումներով քարոզարշավի առաջին օրերի արդյունքները ամփոփելիս՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ԱԺ անցնելու հնարավորությունները գնալով ավելի մշուշոտ են դառնում։ Այս օրերին այս դաշինքում կրկին օրակարգ են բերել և դիտարկում են ընտրություններից հետո «Ծառուկյան» դաշինքին միանալու հնարավորությունը, որի պայմանավորվածության կայացման դեպքում, ըստ դաշինքի ստրատեգների, եթե հայտարարվի ընտրողներին՝ դաշինքը հաստատ կկարողանա հաղթահարել անցողիկ շեմը»։