Ինչպես գիտեք, Հենրիխ Մխիթարյանի ակումբը այսօր Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի առաջին հանդիպումն անցկացնելու է Դոնի Ռոստովում՝ տեղի «Ռոստով» ակումբի հետ: Այս կարևոր խաղը լուսաբանելու համար Ռուսաստան է մեկնել VivaroNews-ի լրագրողների թիմը: Ի դեպ, նրանք հայաստանյան լրատվամիջոցների միակ ներկայացուցիչներն են Ռուսաստանում, ովքեր հավատարմագրվել են Եվրոպա լիգայի հանդիպմանը և երկար ճանապարհ կտրելով հասել Ռոստով:
Իր ներկայությամբ VivaroNews-ի անձնակազմը մեծ իրարանցում է առաջացրել քաղաքում: Մեր տղաների ակտիվությունը ասուլիսներում, մյուս լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպումներում ու զրույցներում զգացել են ոչ միայն ռուսաստանյան ԶԼՄ ներկայացուցիչները, այլև՝ արտասահմանյան: «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական հեռուստաալիքը հարցազրույց է վերցրել լրագրողներից, իսկ վերջիններիս երգը՝ նվիրված Հենրիխ Մխիթարյանին, մեծ արձագանք է գտել ինչպես հեռուստադիտողների, այնպես էլ ֆեյսբուքյան էջի հետևորդների շրջանում:

https://www.facebook.com/manchesterunited/videos/10154549171287746/

Ավելացնենք, որ սպասվում են հայ լրագրողների հարցազրույցները Матч ТВ և Live TV հեռուստաալիքներին, ինչպես նաև հատուկ թողարկումներ «Ռոստովի» մարզադաշտից և ասուլիսների սրահից:
Այնպես որ, շարունակեք հետևել VivaroNews-ի լուրերին և ֆեյսբուքյան հեռարձակումներին: Ամենահետաքրքիրը դեռ առջևում է: