«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սպիտակում ԲՀԿ-ից ռեյտինգայինով առաջադրված Վանիկ Ասատրյանի` Սպիտակի նախկին քաղաքապետի բախտը, ով մարզում հայտնի է «Հավ» մականունով, չի բերել:

Նա պատիվ է ունեցել նկարվել Գագիկ Ծառուկյանի հետ ուս ուսի` իր նախընտրական պաստառում, ինչն էլ ԲՀԿ ռեյտինգայինների նախանձն է շարժել, բայց նախորդ օրը սեփական ձեռքով ստիպված է եղել հանել պաստառները, որովհետև չեն համապատասխանել քարոզչության «տառին ու ոգուն»` շա՜տ մեծ են եղել, և Տավուշում նախընտրական խոստումների համար ԿԸՀ-ից զգուշացված ԲՀԿ-ն չի ցանկացել նոր խնդիրներ ունենալ ԿԸՀ-ի հետ»: