Կոտայքի մարզում, մարտի 10-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել.ժամը 21:30-ի սահմաններում Opel մակնիշի 32 ՏՍ 962 համարանիշի ավտոմեքենան Աբովյան –Ջրաբեր ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում, դեպի Աբովյան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, գլխիվայր շրջվել և մոտ 120 մ առաջ ընթանալով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Shamshyan.com
-ի փոխանցմամբ, վթարի հետևանքով 1 մարդ տեղում մահացել է, իսկ 1-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել Աբովյանի բժշկական կենտրոն:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածի և վիրավորի ինքնությունը: