«Հարցը նրանում չէ, թե արդյո՞ք դուք կենթարկվեք հաքերային հարձակման, թե ոչ այլ նրանում, թե ե՞րբ դա կկատարվի»,- սա անվտանգության փորձագետների սիրելի ասացվածքն է, և ցավոք սրտի այն համապատասխանում է իրականությանը:

Հետազոտության համաձայն 2014 թվականին ակտիվ հեռախոսների թիվը արդեն իսկ գերազանցում էր մարդկության թվին: Եվ «Վիքիլիքս»-ի հրապարակած ԿՀՎ-ի վերջին փաստաթղթերը վկայում են այն մասին, որ ցանկացած շարժական սարքից հնարավոր է տեղեկություն ստանալ:

Այժմ տեխնոլոգիական միջոցները մեր ձեռքերից մուտք են գործում բնակարաններ և անվտանգության փորձագետները հավաստիացնում են, որ շատ դեպքերում բոլոր խոսակցությունները լսվում են:

Հարավային Կալիֆոռնիայի համալսարանից Քլիֆֆորդ Նյումանը ասում է. «Մեր հեռախոսներում, հեռուստացույցներում, ավտոմեքենաներում և Ամազոնի Էքո սարքերում տեղադրված են սենսորներ: Հաքերները փորձում են հասնել այս սենսորներին»:

Այլ կերպ ասած, հաքերները օգտագործում են մեր իսկ տեխնոլոգիական միջոցները մեզ համար հարմարավետ դարձնող ծրագրերը՝ մեր դեմ:

Քլիֆֆորդ Նյումանը ասում է. «Տեխնոլոգիական շատ միջոցների ձայնագրելու հատկությունը մեծ պահանջարկ ունի սպառողի կողմից, սակայն անհրաժեշտ է գիտակցել, որ տրամադրված տեղեկությունը կարող է այլ նպատակներով օգտագործվել»:

«Վիքիլիքս»-ի հրապարակած տեղեկությունը վնասում է, ոչ միայն այն պատճառով, որ այն բացահայտել է ԱՄՆ-ի հետախուզության որոշ նրբություններ այլ նաև այն պատճառով, որ այդ նրբությունները կարող են հայտնվել սխալ ձեռքերում:

Սակայն ինչպե՞ս կարող են տեխնոլոգիական միջոցների սիրահարները ապահով մնալ:

Անվտանգության փորձագետների խոսքերով՝ նրանք չեն կարող:

Եթե չեք ուզում, որ ձեր զրույցները լսեն պարզապես անջատեք սարքերը: