Վահան Տերյանի անվան թիվ 60 հանրակրթական դպրոցի տարածքում տեղի ունեցավ հանդիպում ՀՀԿ ռեյտինգային ցուցակով առաջադրված, 2-րդ համարի ներքո հանդես եկող, ԱԺ պատգամավորի անկուսակցական թեկնածու Հարություն Կարապողոսյանի և Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանի հետ։ Բնակիչները բավականին ոգևորված էին և լիահույս նորանշանակ թաղապետի և ԱԺ պատգամավորի այցով։ Բնակիչները ակտիվ կերպով հարցադրումներ էին կատարում, քննարկում իրենց տարածքին հուզող խնդիրները։ Ապագա պատգամավորն ու թաղապետը փորձեցին սպառիչ պատասխաններ տալ և խոստացան, որ նմանատիպ հանդիպում-քննարկումները հաճախ կկրկնեն։