Երեք տարեկան Մարիամ Հակոբյանի առողջական վիճակը Մոսկվայում կտրուկ վատացել է, իսկ լյարդի փոխպատվաստման համար անհրաժեշտ գումարը դեռ չի հավաքվել:

Երեխայի ծնվելուց հետո նրա մոտ ախտորոշվել է լեղուղիների ատրեզիա: Մարիամը ստացել է անհրաժեշտ բուժումը, սակայն կարճ ժամանակ անց ի հայտ են եկել նոր բարդություններ, որոնք իրենց հերթին հանգեցրել են ամենասարսափելի հետեւանքի՝ լյարդի ցիռոզի:

Հիմա նրա կյանքը կարող է փրկել միայն լյարդի փոխպատվաստումը, սակայն ընտանիքը վիրահատության համար անհրաժեշտ գումարը չունի, իսկ երեխայի վիճակն օրեցօր վատթարանում է: Երեք տարեկանում Մարիամը կշռում է ընդամենը 8 կգ եւ գնալով ավելի է հյուծվում: Մարիամն ու նրա երկվորյակ եղբայրը ծնվել են 12 տարվա երկարատեւ սպասումից հետո:

Փոխպատվաստումը Մոսկվայում կազմակերպելու համար անհրաժեշտ գումարից այս պահի դրությամբ հավաքվել է 1 մլն 567 հազար ռուբլի (մտ 12,7 մլն դրամ), անհրաժեշտ է եւս 1 մլն 237 հազար ռուբլի (մոտ 10 մլն դրամ):

Մարիամին օգնել ցանկացողները կարող են փոխանցումներ կատարել հետեւյալ հաշվեհամարներին՝

ArCa - 9051210205179470 Արմեն Մարտիրոսյան:

AMD 15700 13385300100

USD 15700 13385300101

EUR 15700 13385300146

RUR 15700 13385300158

Ստացող՝ «Օգնենք հայ մանուկներին», Ամերիաբանկ:

Գումար կարող եք փոխանցել նաեւ Yandex.Money-ով:

Երեխան ծնողների հետ գտնվում է Մոսկվայում: Հարցերի դեպքում կարող եք կապվել Ելենա Հակոբյանի հետ՝ +79100007750 հեռախոսահամարով: