Կոտայքն այն մարզն է, որն ավանդաբար համարվում է ոչ հանրապետական, այն եղել է «Բարգավաճ Հայաստանի» ազդեցության դաշտում՝ հաշվի առնելով Գագիկ Ծառուկյանի գործոնը։ Այստեղից խորհրդարանական ընտրություններում, գոնե վերջին 10 տարիներին, ՀՀԿ-ից պատգամավորներ մեծամասնականով հիմնականում չեն ընտրվել։ Ասում են՝ այս հանգամանքը կողմնորոշիչ դեր ունի առաջիկա ընտրություններում։ Մարզի բնակիչները դժգոհություն են հայտնում իրենց պատգամավորներից։ Ուստի այս պարագայում շահեկան դիրքերում են հայտնվում հանրապետականները. վերջիններիս լեզուն երկար է, եւ բնակչությունը նախընտրական այս շրջանում որեւէ «պրետենզիա» չի կարողանում ներկայացնել Հանրապետական կուսակցությանը։Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=140463&l=am/