Թուրքիայում Հոլանդիայի դեմ բողոքի ակցիա անող խմբերից մեկը Հոլանդիայի դրոշի փոխարեն այրել են Ֆրանսիայի դրոշը։

Թուրքական Sozcu–ի փոխանցմամբ՝ Սամսունի Հանրապետության հրապարակում հավաքված երիտասարդները Հոլանդիայի դեմ հայտարարություններ են արել, որից հետո հանել են Ֆրանսիայի դրոշն ու բենզին լցնելով՝ այրել այն։

Թուրք երիտասարդները մտածել են, թե այրում են Հոլանդիայի դրոշը։