Թուրքիայում կառավարության վարած քաղաքականության դեմ բողոքի ակցիայի ժամանակ ծեծի է ենթարկվել նորվեգացի լրագրող։

Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ բողոքի ակցիայի ժամանակ եղել են նաեւ իշխող «Արդարություն եւ զարգացում» (AKP) կուսակցության մի խումբ անդամներ, ովքեր նկատել են արտասահմանցի մի լրագրողի։ Նրանցից մեկը բացականչել է, թե իրենց հետեւող լրագրողը հոլանդացի է, որից հետո ծեծի են ենթարկել լրագրողին։

Ավելի ուշ պարզվել է, որ լրագրղը Նորվեգիայից է։