Վերջին տարիներին հայ–ռուսական հարաբերությունները նոր թափ եւ առավել խորը բովանդակություն են ստացել։ Այս մասին հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը՝ մարտի 15–ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքով՝ ռուս գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ արձանագրվել է, որ համագործակցության շարունակության շուրջ ջանքերը բխում են երկու կողմերի շահերից։ Դրա հետ կապված՝ պատրաստակամություն է հայտնվել խորացնել աշխատանքները անվտանգության, առեւտրատնտեսական, ռազմատեխնիկական եւ մարդասիրական համագործակցության ոլորտներում։

ՀՀ նախագահն ընդգծել է միացյալ զորքերի խմբավորման մասին միջպետական համաձայնագրի եւ ՀՀՊ համակարգի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելու կարեւորությունը՝ Կովկասյան ՀԱՊԿ շրջանում ։ «Այդ փաստաթղթերը կնպաստեն տարածաշրջանում անվտանգության բարձրացմանը»,–հատարարել է Սերժ Սարգսյանը։