Հայաստանը ղարաբաղյան հարցը կլուծի առանց իր արժանապտվությանը վնաս հասցնելու։ Այս մասին Երեւանի Նուբարաշեն թաղամասում ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀԿ անդամ, վարչապետ Կարեն Կարապետյանը։

Ղարաբաղը, Արցախը հայկական հողի մի մասն է, իսկ հիմա՝ նրա ռազմաճակատի գիծը։ Ու այս հարցում պետք է չվնասել հայ ժողովրդի պատիվն ու արժանապատվությունը։ Բայց հակառակորդին բանակցային սեղանի մոտ բերելու համար պետք է, որ ինքներս ուժեղ լինենք, հավելել է նա։ Պետք է ունենալ բավականաչափ ամուր տնտեսություն ու ռազմական զինանոց։ «Այդ դեպքում, եթե հակառակ կողմը հանգի նրան, որ հարցը լուծվելու է բանակցային ճանապարհով, մենք կգտնենք այնպիսի լուծում, որը չի նվաստացնի մեր ինքնասիրությունը»,- հայտնել է Կարապետյանը։