Վարդենիսցիներն այսօր՝ մարտի 17-ին, վարչապետ Կարեն Կարապետյանին բողոքեցին, թե ջրամատակարարում իրականացնող «Վեոլիա» ընկերությունը ստիպում է իրենց ջրաչափեր տեղադրել:

Վարդենիսցիներն այսօր՝ մարտի 17-ին, վարչապետ Կարեն Կարապետյանին բողոքեցին, թե ջրամատակարարում իրականացնող «Վեոլիա» ընկերությունը ստիպում է իրենց ջրաչափեր տեղադրել: Վարդենիսցիները վարչապետին խնդրեցին միջամտել եւ այնպես անել, որ ջրաչափեր չտեղադրեն եւ իրենք ամսական 1500 դրամ պատրաստ են վճարել:

«Պարոն, վարչապետ, եթե ջրաչափեր տեղադրվեն, այստեղ տարին 7-8 ամիս ցուրտ է անում, չի բացառվում խողովակները փայտեն, մենք նոր խնդրի առաջ կանգնենք»,-բողոքեցին գյուղացիները:

Կարեն Կարապետյանը պատասխանեց, որ աշխարհում շատ երկրներ կան, որտեղ տարին 12 ամիս ցուրտ է, բայց նման խնդիրներ չեն առաջանում: Վարչապետը միեւնույն ժամանակ նշեց, որ առաջիկայում «Վեոլիա» ընկերության ներկայացուցիչները Վարդենիսում են լինելու եւ վարդենիսցիները կարող են այդ հարցը բարձրաձայնել:

Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն այսօր աշխատանքային այցով գտնվում է Գեղարքունիքի մարզում:

արդենիսցիները վարչապետին խնդրեցին միջամտել եւ այնպես անել, որ ջրաչափեր չտեղադրեն եւ իրենք ամսական 1500 դրամ պատրաստ են վճարել: