«ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ քարոզչական նյութերը տպագրվել են «Սամարկ» ընկերությունում, որը պատկանում է ՀՀԿ խորհրդի անդամներից Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանին: ԿԸՀ ներկայացրած միջանկյալ հաշվետվության համաձայն՝ ՀՀԿ-ի նախընտրական ծրագրի բուկլետների եւ պաստառների համար հատկացվել է 26 մլն 25 հազար 300 դրամ: Բայց սա՝ պաշտոնապես: Իսկ ըստ շրջանառվող լուրերի՝ այս կուսակցությունն ԱԺ ընտրություններին ծախսելու է ավելի քան 100 մլն դոլար: Թե կոնկրետ որքան է արժեցել մեկ հատ բուկլետը, ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադեւոսյանը չմանրամասնեց. «Խանգարում եք»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց նա: Մինչդեռ, համաձայնեք, այս հարցը կարեւոր է թեկուզ եւ այն պատճառով, որ ՀՀԿ-ն փորձում է քողարկել իր նախընտրական իրական ծախսերը, որոնք շատ հաճախ դուրս են գալիս օրենքով նախատեսված չափից, եւ էժան գին գրելով՝ ցույց են տալիս, թե քիչ գումար են ծախսել»:

Կարդացեք թերթի այսօրվա համարում: