Երեւանի Էրեբունի թաղամասում 43-ամյա տղամարդն ինքնասպանություն է գործել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից  հայտնեցին, որ մարտի 17 –ին՝ ժամը 18։10 –ին, շտապ օգնության ենթակայանից հաղորդում է ստացվել։

Հայտնել են, որ խումբը կանչով մեկնել է Երկաթուղայինների 5-րդ փողոցի տներից մեկը, որտեղ մահացած է եղել 1974 թ. ծնված Գ.Ս.-ն։

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը՝ 17։30–ին, նշված հասցեում Գ.Ս.-ն ինքնասպանություն է գործել՝ դռան բռնակից պարանով կախվելու միջոցով։

Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։

Կատարվում է նախաքննություն։