Լոռու մարզի Սպիտակ քաղաքում մարտի 19-ին Հանրապետական կուսակցության նախընտրական հանդիպման ժամանակ ընտրողներից մեկը վարչապետ Կարեն Կարապետյանին խնդրեց իրեն ժամացույց նվիրել:

«Պարոն վարչապետ, այսքան ժամանակ ինձ ոչ ոք ձեռքի ժամացույց չի նվիրել, խնդրում եմ, որ գոնե դուք նվիրեք»,- վարչապետին դիմեց տարեց քաղաքացին:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց իր խորհրդականին վերցնել տվյալները, որ ժամացույցը փոխանցեն:

Հիշեցնենք, որ ՀՀԿ առաջին փոխնախագահ Կարեն Կարապետյանը մարտի 19-ին նախընտրական հանդիպումներ է ունեցել Լոռու մարզում: