Երեւանում, այսօր՝ մարտի 20-ի առավոտյան Կիեւյան կամրջի տակ տղամարդու դի է հայտնաբերվել: Նախնական տեղեկություններով, նա ինքնասպան է եղել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ժամը 08.00-ի սահմաններում ահազանգն ստանալուն պես օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ենթադրաբար ինքնասպանություն գործած քաղաքացին 42-ամյա Հ. Մասոյանն է։ Դեպքի վայր են ժամանել նաեւ ԱԻՆ-ի փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, որպեսզի դին դուրս բերեն նշված հատվածից: