ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 20-ին, կազմել է 483.46 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0,05 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:

Եվրոյի փոխարժեքը կազմել է 519.96 դրամ (նվազել է 0.93 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 600.12 դրամ (աճել է 1.15 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.41 դրամ (աճել է 0.04 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 270.46 դրամ, ոսկի՝ 19,112.41 դրամ, պլատին՝ 14,921.85 դրամ։

Մարտի 20-ին ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ԲԲԸ-ում դոլարի առք ու վաճառք չի կայացել: