«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը կարծում է, որ Հայաստանի քաղաքացու շահերը պաշտպանելու համար պետք է կերտել Հայաստան-Արցախ-Սփյուռք միասնությունը: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ընտրողների հետ հանդիպմանն ասել նա:

«Մենք մեր երկիրը պետք է դարձնենք ոչ թե փախուստի, այլ վերադարձի հայրենիք: Դրան հասնելու համար շատ գործ ուեննք անելու, այդ ճանապարհին հնարավոր է ընկնենք, բայց չենք ծնկելու, մենք մեր պայքարը տանելու ենք մեր քաղաքացիների եւ մեր շահերի համար: Երեւի մեզնից բարետես եւ բարեկիրթ գործող վարչապետը սկսլ է խոսել սխալների, բացթողումների մասին, բայց եթե ինքն իրապես անկեղծ է եւ ոչ թե հատուկ առաքելության վրա, պետք է ոչ թե սխալ, կամ բացթողում ասի, այլ այն, որ իր կուսակցությունն ոչ օրինական գործողություններ է արել այս տարիների ընթացքում»,-ասել է նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նաեւ անդրադարձել է նախընտրական շրջանում որոշ թեկնածուների իրականացրած բարեգործություններին եւ որակել դրանք ցուցադրական բարեգործություն:

«Եթե որեւէ մեկն ուզում է բարեգործություն անել, այն պետք է չկապի քարոզարշավի, պաշտոնի հետ: Իրական բարեգործը անում է համեստ, պարկեշտ, լռելյայն եւ ես շատ հպարտ եմ, որ իմ տիկինը, իմ շեֆը՝ Արմենուհին, այդ գործն անում է համեստ»,-ասել է նա:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի քարոզարշավին միացել է այօր, մինչ այդ նա Ամերիկայի Միացյալ նահանգներում էր: