Մեզ ընտրեք, որ գործարանները նորից աշխատեն: Մալաթիայի շուկայում այսօր` մարտի 20-ին, քարոզարշավի ընթացքում առեւտրական կանանցից մեկին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնող Ստյոպա Սաֆարյանը:

Շուկայում աշխատող կանացից մեկը իր բողոքը հայտնեց պատգամավորության թեկնածուին.«Սաղի կյանքը բարելավեք` Հայաստանից չքոչեն, էթան: Էսի կյա՞նք ա, էսի ապրե՞լ ա: Գործարանը կերան, տներն ավիրեցին: Լավ ա էս շուկան էլ կա, ժողովուրդը կապրի»:

«Չենք թողելու չէ, որ բոլորս արտագաղթենք: Դուք պիտի փոխեք, որ մեզ ընտրեք, գործարանները կաշխատեն: Շուկան միշտ էլ կա, բայց ես չեմ ուզում, որ քո նման փայլուն տիկինը շուկայում կանգնի, դու լավ ու ավելի պետքական գործ կարաս անես, ընտրի Ազատ դեմոկրատներին»,-ասաց Սաֆարյանը: