Լոնդոնում հարձակում իրականացրած ահաբեկիչը բրիտանացի է եղել եւ միայնակ է գործել: Ոստիկանությունը նոր հարձակումների մասին տվյալներ չունի: Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը:

«Ահաբեկիչը միայնակ է գործել, ոստիկանությունը նոր հարձակումների մասին տվյալներ չունի: Նա (ահաբեկիչը) բրիտանացի է եղել»,- խորհրդարանում ունեցած ելույթում ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ նախկինում կասկածյալը հակահետախուզության ուշադրության կենտրոնում հայտնվել է, բայց այժմ նրա հետ կապված խնդիր չի եղել:

«Ահաբեկիչը գործել է՝ ղեկավարվելով իսլամական ծայրահեղականության շարժառիթներով»,- հավելել է վարչապետը: