ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 25-ի ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը տեղի ունեցած ավտովթարի պատճառով մարդատար ավտոմեքենաների համար բաց է, իսկ կցորդիչով բեռնատարների համար՝ սահմանափակումներով:

Միաժամանակ, Shamshyna.com-ի փոխանցմամբ, երեկվանից 1000-ից ավելի ՀՀ քաղաքացիներ Լարսի անցակետում հայտնվել են «շրջափակման» մեջ: Պատճառը Լարսի անցակետի վրացական կողմում տեղի ունեցած ավտոպատահարն է. ինչ-որ բեռնատար «ֆուռ» է կողաշրջվել: Լարսի փակման հետևանքով ՀՀ քաղաքացիները հայտնվել են անելանելի վիճակում: