Մարտի 28-ին, ժամը 13:00 «Ելակետ» մամուլի ակումբում տեղի կունենա «Դու մենակ չես» խորագրով բարեգործական և իրազեկման համերգի մամլո ասուլիսը: Համերգը նվիրված է կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ու հասարակության շրջանում հիվանդության վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը: Համերգից ստացված ողջ հասույթը կուղղվի սահմանամերձ բնակավայրերում ապրող, սոցիալապես անապահով այն կանանց, որոնց մոտ հայտնաբերվել է կրծքագեղձի քաղցկեղ:

Բանախոսներն են՝ համերգի կազմակերպիչ Եվրոպա Դոննա Արմենիա կազմակերպության նախագահ Նվարդ Քոչարյանը, երգիչ Արամ MP3-ին, հաղորդավարուհի Լուսինե Բադալյանը:

Բանախոսները կներկայացնեն բարեգործական միջոցառման մանրամասները, կանդրադառնան հասարակության շրջանում կրծքագեղձի քաղցկեղ հիվանդության իրազեկվացությանը և թեմային առնչվող այլ հարցերի:

Տեղեկությունների համար զանգահարել՝

Հասցե՝ Խանջյան 13 ա

Հեռ.՝ 060 50 11 74

094 09 11 47

Էլ. հասցե՝ [email protected]