YN.am-ը գրում է․

Վահե Էնֆիաջյանի մայրը բիզնես-լեդի է: Ավելին՝ հետաքննչական լրագրողների «Հետք» գործակալության տեղեկություններով, Էնֆիաջյանի մայրը՝ Անահիտ Սարգսի Կարապետյանը, 2010 թ. հիմնադրված «Հովթեր» ՍՊԸ բաժնեմասի սեփականատեր է, որը Հրազդանի գետի վրա փոքր հէկ կառուցելու նկռտումներ ունի: Ավելին՝ Էնֆիաջյանի ընկերը՝ Կարեն Հովհաննեսի Համբարձումյանը, որը նույնպես ԲՀԿ-ական է, նույնպես հիշյալ ընկերության բաժնետեր է: Բիզնես-նախագիծը, որը կոչվում է «Արգել-1», արդեն ներկայացվել է բնապահպանության նախարարության դատին՝ ջրօգտագործման թույլատվության նախագիծը հաստատելու նպատակով:

Թեև ՀԷԿ-ի կառուցման գործընթացը դեռ նոր է սկսվում, առաջընթացի մասին որևէ ստույգ տեղեկություն չկա, իսկ պարոն Էնֆիաջյանի կծկտուր, փախչող արձագանքը՝ մոր վերաբերյալ «Հետք»-ի հարցմանը, վկայում է առ այն, որ երբ և՛ Կարապետյանի և՛ Էնֆիաջյանի հայտարարագրերում 50 տոկոսանոց բաժնեմասի մասին որևէ տեղեկություն միաժամանակ չի լինում:

Այդուհանդերձ, տարօրինակ է, երբ ինքդ հանուն արդարության հաստատաման պոպուլիզմով ես զբաղված, սակայն միևնույն ժամանակ, անուղղակի կամ անմիջականորեն ներգրավված ես բիզնես գործարքներում: