Պերուի Հաուհա քաղաքի օդանավակայանում վայրէջքի ժամանակ Peruvian Airlines ավիաընկերության օդանավը հրդեհվել է: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով La Republica պարբերականը:

Ավելի քան 25 մարդ է տուժել, այդ թվում՝ երեխա: Բոլորին հիվանդանոց են տեղափոխել: Օդաչու Դենիս Խանը նշել է, որ վայրէջքի ժամանակ անիվն է պայթել:

Միջադեպի պատճառը պարզվում է: