Հրանտ Դինքի սպանության գործով օրեր առաջ ձերբակալված լրագրողներից Մուամեր Այի հետ կապված սկանդալային բացահայտում է տեղի ունեցել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Հրանտ Դինքի սպանությունից հետո մարդասպան Օգյուն Սամասթի համար Ստամբուլից Տրապիզոն մեկնող միջքաղաքային ավտոբուսի տոմս է պատվիրված եղել «պարոն Օգյունի» անունով։

Հետաքրքիրն այն է, որ դեռ թուրքական ոստիկանությունը չգիտեր, թե ով է Հրանտ Դինքին սպանող անձը, լրագրող Մուամեր Այը զանգահարել է ոստիկանություն ու ասել, որ Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթը Ստամբուլից «Մետրո» ընկերության ավտոբուսով մեկնում է Սամսուն։

Ոստիկանությունը հենց Սամսուն քաղաքի ավտոկայանի մոտակայքում էլ ձերբակալել էր Օգյուն Սամասթին։

Մուամեր Այի ու նոր ձերբակալված մյուս կասկածյալների հարցաքննությունը շարունակվում է։