Շատ-շատ քաղաքական գործիչներ զբաղված են իմիտացիայով: Այդ մասին այսօր՝ մարտի 30-ին Վանաձորի «Արցախ» պուրակում անցկացված նախընտրական քարոզաշավի ժամանակ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը:

«Ես կխոսեմ նաև մի մեծ վտանգից. շատ-շատ քաղաքական գործիչներ զբաղված են իմիտացիայով, մեկը ընդդիմադիր է աշխատում, մեկը՝ նախարար, դրանք բոլորը նույն վտանգավորներն են»,-ասել է նա:

Քոքոբելյանը, սակայն, խուսափեց որևէ մեկին մատնանշել, հիմնավորելով այն հանգամանքով, որ բոլորն էլ գիտեն նրանց ով լինելը:

«Հասարակության մեջ բոլորը գիտեն ով ով է, ես անուններ չեմ ուզում հնչեցնեմ: Նրանց մոտ ես յուրաքանչյուրին իր ճակատին եմ ասում»,- նշեց կուսակցության առաջնորդը, հավաքված վանաձորցիներին հորդորելով ապրիլի 2-ին ճիշտ ընտրություն կատարել: