«Ժամանակ» թերթի տեղեկություններով՝ շատ օդիոզ դեմքեր, ովքեր ռեյտինգային ցուցակներով ձայներ են ապահովում ՀՀԿ-ի համար, կարող են ԱԺ չանցնել, որովհետև ՀՀԿ-ի վերջնական ցուցակը ընտրություններից հետո մեկ անգամ էլ պետք է սրբագրվի, նորից պետք է որոշեն, թե ով է գնում Ազգային ժողով։

Դա չի նշանակում, սակայն, որ եթե Հանրապետականին հաղթանակ ապահովելուց հետո այդ օդիոզ դեմքերը ԱԺ չանցնեն՝ ուրիշ բան չեն ունենա անելու։ Դրանցից շատերը գործադիր աշխատանքի են անցնելու և վերանշանակվելու են։