Այսօր՝ մարտի 31-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիևյան կամրջից մի քաղաքացի ինքնասպանություն է գործել ցած նետվելու եղանակով։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։