Ապրիլի երկուսին հաշվված օրեր են մնացել, և որքան մոտենում է ընտրության օրը հասարակության շրջանում ակտիվությունն էլ ավելի է թեժանում: Եթե քարոզարշավի սկզբնական շրջանում հարցումները ցույց էին տալիս, որ մարդկանց մի ստվար հատված կողմնորոշված չէ, ապա պատկերն այլ է ընտրության նախաշեմին: YN.am-ը փորձեց պարզել մայրաքաղաքի մի քանի ընտրատարածքներում տարածքային ընտրակարգով առաջադրված թեկնածուների վարկանիշը:

Երևանի Կենտրոն, Նորք Մարաշ, Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջաններն ընդգրկող թիվ 4 ընտրատարածքում հարցվածների գերակշիռ մասը ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին իրենց քվեն պատրաստվում է տալ «ՀՀԿ» ցուցակով առաջադրված, սակայն, անկուսակցական Հարություն Կարապողոսյանին: Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված մարդկանց վստահությունը հենց այս թեկնածուին, դա ևս մեր հարցման հետաքրքրության շրջանակներում էր: Ըստ հարցվածների՝ իր ապրելաձևով ու իր մարդկային տեսակով Հարություն Կարապողոսյանը ողջ կյանքի ընթացքում ժողովրդի համար եղել է յուրաքանչյուրին օգնող ու մարդու ցավին դարման դնող կերպար: Վերջինիս կատարած անվարձահատույց աշխատանքները՝ որպես մանուալ թերապևտ, միանշանակ, նպաստել են հանրության շրջանում նրա վարկանիշի բարձրացմանը: