Օրվա անեկդոտը. Արթուր Ալեքսանյանը զարմացել է Գալուստ Սահակյանի հարցից:
Մեսրոպ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գալուստ Սահակյանը ծանոթանում է օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի հետ։ Քիչ հետո հարցնում է.
– Դու ո՞ր սպորտաձևում հաղթեցիր։
– Հունա-հռոմեական ըմբշամարտ,- ասում է Արթուրը
– Իսկ դու ո՞ւմ կողմից էիր՝ հույների՞, թե՞ հռոմեացիների…»: