«Անկախ դիտորդ» դաշինքը ներկայացնող դիտորդները արձանագրել են, որ Արմավիրի մարզի թիվ 16/15 տեղամասում Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկի վրա առկա է գծանշում, որը էականորեն տարբերվում է մյուս կուսակցությունների՝ նման գծանշում չունեցող քվեաթերթիկներից:

«Քաղաքացի դիտորդի» տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Նման գծանշում առկա է նաեւ Երեւանի թիվ 04/53 տեղամասում «Հայկական վերածնունդ» կուսակցության քվեաթերթիկների վրա:

Կոտայքի մարզի 27/16 տեղամասում նման գծանշում դիտորդներն արձանագրել են եւ «Հայկական վերածնունդ» կուսակացության եւ Հայաստանի Հանրապետական կուսակցության քվեաթերթիկների վրա:

Վերոնշյալ խախտումների ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու հարցով դաշինքի ներկայացուցիչները էլեկտրոնային փոստով դիմում են ներկայացրել ՀՀ Գլխավոր դատախազություն եւ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: