Քիչ առաջ Կոնդ թաղամասի Ռուսթավելու 15 հասցեում մի շարք քաղաքացիներ հարձակվեցին Araratnews.am-ի լրագրողի եւ օպերատորի վրա:
Երբ պատգամավորի թեկնածու Հակոբ Բեգլարյանի շտաբի մոտ մեր լրագրողը նկատել է կուտակումներ, փորձել է հասկանալ՝ ինչու են քաղաքացիները հերթով մտնում Բեգլարյանի շտաբ եւ դուրս գալիս, սակայն բնակիչները հարձակվել են լրագրողի եւ օպերատորի վրա, վիրավորել եւ խոչընդոտել նրանց:
Araratnews.am-ի լրագրողի ձեռքից խլել են նաեւ տեսանկարահանող սարքը, քաշել մազերից: Նշենք, որ «Ազատություն» ռադիոկայանի մեր գործընկերոջ հաջողվել է շտաբի ներսում տեսանկարահանել, թե ինչպես են քաղաքացիներին գումար բաժանում` հայտարարելով, թե դա աշխատավարձ է :
Տեսանյութը ներկայացնում ենք առանց մոնտաժի: