Լոռու մարզից ՀՀԿ-ն ստացել է 85689 կամ 62,21%:
Տարածքային կամ ռեյտինգային կարգով լոռեցիները ունենում են 3 պատգամավոր ՀՀԿ-ից՝ Կարեն Կարապետյան, Վահրամ Բաղդասարյան, Արկադի Համբարձումյան:
Սիրելի լոռեցիներ, դուք կատարել եք ձեր ընտրությունը և այսուհետ ձեր խնդիրներով կդիմեք վերը նշված պատգամավորներին, ովքեր ընտրվել են ձեր տված քվեներով:
Ռեյտինգայինով 1 պատգամավոր էլ ունենում եք ԲՀԿ-ից, այդ անձը Սպիտակի նախկին քաղաքապետ Վանիկ Ասատրյանն է:
Էդմոն Մարուքյանը պատգամավոր է դառնում համամասնական ցուցակով և այլևս ձեր պատգամավորը չէ, հետևաբար կարող եք նրան չդիմել ձեր խնդիրներով:
Ընտրատեղամասերի ներսում գրեթե խախտումներ չեն եղել, ձեզ կողմնորոշված բերել են ընտրատեղամաս, սիրելի լոռեցիներ, և դուք որոշել եք մեր երկրի, մեր մարզի ապագան՝ նվազագույնը 5 տարով: Բարով վայելեք: