«Ժամանակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզում ՀՅԴ-ական գյուղապետերը ընտրության օրը «քցել» են Դաշնակցությանը: Երեք գյուղերի՝ Վերին Բազմաբերդի, Կաքավաձորի ու Կաթնաղբյուրի գյուղապետերը ՀՅԴ թեկնածու, բժիշկ Տարոն Տոնոյանի համար խոստացել են առավելագույն ձայներ, սակայն այդ բոլոր գյուղերում ՀՅԴ թեկնածուն պարտություն է կրել: Այդ բոլոր տեղամասերում էլ ՀՀԿ թեկնածուներն են հաղթել»: