«Փաստ» օրաթերթը գրում է. Երեկ ավարտվել է ապրիլի 2–ի խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման և վերահաշվարկի դիմումների ժամկետը: Խորհրդարանական ընտրություններին մասնակցած կուսակցություններից և ոչ մեկը չի դիմել ԿԸՀ՝ վերահաշվարկի պահանջով: Այս մասին «Փաստի» հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Մուկուչյանը «Փաստին» տեղեկացրեց, որ վերահաշվարկի բողոք– դիմում են ստացել 4 ռեյտինգային թեկնածուներից: Ընդ որում՝ վերահաշվարկի դիմում է ներկայացրել նաև ՀՀԿ թեկնածուներից մեկը. Տավուշի ՀՀԿ թեկնածու, Իջևանի պետական վարժարանի տնօրեն Հասմիկ Ամիրյանը:

ԿԸՀ վերահաշվարկի դիմում է ներկայացրել նաև «Հայկական վերածնունդ» կուսակցության ռեյտինգային թեկնածու Հայկ Արամյանը, Դաշնակցության ռեյտինգային թեկնածու Վահե Դանիելյանը և «Ծառուկյան» դաշինքից Էվելինա Խաչատրյանը:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: