«Ժամանակ» թերթը գրում է. «Այս օրերին վճռվում է՝ ԲՀԿ-ն կմնա «ընդդիմությո՞ւն», թե՞ կմիանա իշխող կոալիցիային՝ չսպասելով 2018-ին։ Եթե Սերժ Սարգսյանը որոշեց, որ «Ծառուկյան» դաշինքը պետք է իր գործունեությունը շարունակի ընդդիմադիր դաշտում, ուրեմն Դոնթի բանաձևով ԱԺ չորս հանձնաժողով կմնա ԲՀԿ-ին, ու նաև ԱԺ փոխնախագահի պաշտոնը։

Ըստ մեր տեղեկությունների՝ Իշխան Զաքարյանն է լինելու ԲՀԿ-ից ԱԺ փոխնախագահը։ Հարցը վերջնականապես կքննարկվի և Սերժ Սարգսյանն իր որոշումը կկայացնի այսօր կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստում»։