Երեկ երեկոյան «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում մահացել է 28-ամյա դատապարտյալ Արսեն Գրիգորյանը:

Tert.am–ի հետ զրույցում տեղեկությունը հաստատած Քրեակատարողական հիմնարկների վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանը հերքեց տեղեկությունը, թե դատապարտյալը պահանջել է իրեն քաղաքացիական հիվանդանոց տեղափոխել, սակայն նրան մերժել են և դրա համար պահանջել 400 հազար դրամ:

«Ոչ, նա հանկարծամահ է եղել, թե ինչից ՝ ցույց կտա դատաբժշկական փորձաքննությունը: Իսկ եթե նման խնդրով դիմեր, կտեղափոխվեր ինչպես մյուս դատապարտյալները»,- ասաց Գոռ Ղլեչյանը:

Ի պատասխան հարցի, թե նախկինում դատապարտյալից առողջական խնդիրների հետ կապված բողոքներ եղե՞լ ե ն և նա եղե՞լ է կալանավայրի բժիշկների վերահսկողության ներքո, Գոռ Ղլեչյանը հայտեց. «Ինքը մի շաբաթ առաջ տեղափոխվել էր «Արթիկ» բժշկական կենտրոն, որտեղ հետազոտվել էր և ըստ այդմ՝ դեղորայքային բուժում էր նշանակվել: