Արդեն երրորդ տարին անընդմեջ Վիվառոն կանանց տոների կապակցությամբ կազմակերպում է կենդանի մրցաշարեր, որտեղ մասնակցում են միայն կանայք:
Հավատարիմ մնալով ավանդույթին, այս անգամ ապրիլի 6-ին կին մասնակիցները հրավիրվել էին Տիգրան Մեծ 2 հասցեում գտնվող Վիվառո Սպորտ բար, որտեղ կայանալու էին Նարդու և Բլոտի մրցաշարերը: Մրցումներին մասնակցելու համար, որոնք, ինչպես միշտ, անցկացվում էին առանց մուտքավճարների, գրանցվել էր 28 մասնակից:
Մրցաշարերի մրցանակային ֆոնդ Վիվառոն սահմանել էր 500.000 դրամ: Նշենք, որ և՛ նարդի, և՛ Բլոտ խաղերում բոլոր մասնակիցներն էլ արժանացան դրամական պարգևների, իսկ 1-ից 3-րդ տեղ գրաված կանայք՝ նաև պատվոգրերի և գավաթների:
Նարդու մրցաշարում հաղթող ճանաչվեց Ալլա Մարգարյանը, ով եզրափակչում 5:4 հաշվով պարտության մատնեց Անուշ Բադալյանին: Ի դեպ, Ալլան Վիվառոյի թիմում մասնակցել է անցած տարի Թբիլիսիում կայացած Նարդու աշխարհի գավաթի խաղարկությանը և գրավել 2-րդ պատվավոր տեղը:
Իսկ Բլոտի մրցաշարում եզրափակիչ հանդիպումը տեղի ունեցավ Աննման Աղանիկյանի և Կարինե Հակոբյանի միջև: 101:90 հաշվով առավելության հասավ տիկին Աղանիկյանը:
Վիվառոն հիանալի տոն պարգևեց կանանց՝ կազմակերպելով ավանդաբար «տղամարդկային» համարվող խաղերի մրցաշարեր: Միջոցառումն ավարտվեց հյուրասիրությամբ և շնորհավորանքներով՝ մախթելով մասնակիցներին և հյուրերին կանացի երջանկություն և ֆինանսական բարեկեցություն: