Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր` ապրիլի 9-ին, հայտարարել է, թե քանի մանդատ են ստանում խորհրդարան անցած կուսակցություններն ու դաշինքները:

Ըստ այդմ` Հանրապետական կուսակցությունը ստանում է 58 մանդատ, որից երեքը` ազգային փոքրամասնություններին (ասորի, քուրդ, եզդի),«Ծառուկյան»դաշինքը` 31, որից մեկը ռուս համայնքի ներկայացուցչին,«Ելք»դաշինքը` 9, իսկ ՀՅԴ-ին` 7:

Տիգրան Մուկուչյանի խոսքով` ոչ մի քաղաքական ուժ լրացուցիչ մանդատ չի ստանալու:

Նշենք, որ ԿԸՀ վերջնական տվյալներով, ընտրություններին մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 2 մլն 588 հազար 468 քաղաքացիներից 1 մլն 575 հազար 786 քաղաքացի կամ քվեարկելու իրավունք ունեցող քաղաքացիների 60,93 տոկոսը: Հինգ ուժեր չեն հաղթահարել անհրաժեշտ շեմը եւ չեն հայտնվել խորհրդարանում։ ԱԺ-ում ներկայացված կլինեն երկու կուսակցություններ՝ Հանրապետական կուսակցությունը եւ Հայ հեղափոխական դաշնակցությունը, եւ երկու դաշինքներ՝ «Ծառուկյան» դաշինքը եւ «Ելք» դաշինքը։