ԱՄՆ նախագահ Դոալդ Թրամփի դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփը լուրջ ազդեցություն է ունեցել հոր վրա՝ Սիրիային հրթիռային հարված հասցնելու որոշումը կայացնելիս։ Այս մասին հաղորդում է The Independent-ը՝ վկայակոչելով իրադրությանը ծանոթ աղբյուրներին։

Պարբերականը պնդում է, որ Իվանկա Թրամփը ցնցված է եղել Սիրիայի Հան-Շեյխ քաղաքում գազային հարձակման զոհերի ու վիրավորների ժապավաններից։

Համաձայն աղբյուրների՝ նա լուրջ ազդեցություն է ունեցել Սպիտակ տան Օղակաձեւ աշխատասենյակում կայացված որոշման վրա, եւ ԱՄՆ-ի արձագանքը «սպասվածից ուժեղ էր»։