Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ տրանսպորտային միջոցների կուտակումներից եւ վթարային իրավիճակներից խուսափելու նպատակով 2017 թ. ապրիլի 8-ից Երեւանի Ագաթանգեղոսի փողոցում եւ Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում փորձնական կարգով կկատարվեն երթեւեկության կազմակերպման փոփոխություններ:

Փոփոխությունների արդյունքում՝ կփակվի Ագաթանգեղոսի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտայից Արշակունյաց պողոտայի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների համար նախատեսված՝ 120 մետր չհասած Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկ, հետադարձի տեղը: Նշված ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցները հետադարձ կարող են կատարել Ագաթանգեղոս-Արշակունյաց-Գր. Լուսավորիչ խաչմերուկում:

Նշված փոփոխություններով պայամանվորված փոփոխվել է նաեւ տվյալ խաչմերուկի լուսացուցային օբյեկտի աշխատանքային ռեժիմը այնպես, որ Արշակունյաց պողոտայից Ագաթանգեղոս փողոցի ուղղությամբ երթեւեկող տրանսպորտային միջոցների երթեւեկությունը կարգավորող լուսացույցի աջ սեկցիան տվյալ ուղղությամբ երթեւեկությունը կթույլատրի որոշակի ընդհատումներով՝ նախկին անընդհատի փոխարեն:

Միաժամանակ տեղեկացնում ենք, որ մինչեւ 2017 թ. ապրիլի 16-ը ներառյալ՝ նշված փոփոխություններով պայմանավորված իրավախախտումները տեսանկարահանող սարքերով չեն արձանագրվի: