Կրկին պատգամավոր դարձած Սամվել Ալեքսանյանը կարող է նոր մականուն ձեռք բերել, որն ավելի բարեհունչ է՝ «լավաշ Սամո»: Դեռ քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ Ալեքսանյանն իր՝ «ինձ ընտրեք՝ չեք փոշմանի» «ֆիրմեննի» լոզունգը հնչեցնելուց բացի խոստացել է խոշորացված ընտրատարածքում, մասնավորապես՝ Չարբախում, եթե շատ ձայներ հավաքի, լավաշի անվճար կետ բացի: Չարբախցիներից մեկը, որը պատմեց այս մասին, ասաց. «Լավաշ, ոնց լինի, կկարողանանք առնել, ավելի լավ է թող ձրի քյաբաբ-խորովածի կետ բացի»: Բայց բանը միայն խոստումներով չի ավարտվել, թիվ 3 ընտրատարածքում մի ամբողջ բանակ է աշխատել Ալեքսանյանի համար։

«Ձայն բերողները» յուրաքանչյուր ձայնի համար 2 հազար դրամ են ստացել, բայց «խոստումների» քանակն այնքան մեծ է եղել, որ ինչ-որ պահից «կամավորականներին» ասել են՝ եղած ձայներն էլ հերիք են, որ Ալեքսանյանը կրկին պատգամավոր դառնա, ու հրաժարվել են վճարել 2 հազարական դրամները։ Հիմա «քցվածներից» ոմանք բողոքելով ման են գալիս։ Ի դեպ, Ալեքսանյանի քարոզչությունն անողները նաեւ հոգեբանական անվրեպ գրոհ են կիրառել ընտրողների վրա․ քարոզարշավի մեկնարկից շատ առաջ այցելելով բնակիչներին, նրանք ամենուրեք հայտարարել են. «Ընտրեք էլ, չընտրեք էլ, մեկ է՝ Ալեքսանյանը 100 տոկոսով անցած է, ավելի լավ է՝ փողը տալիս ենք, վերցրեք»:Նյութի աղբյուրը ` http://hraparak.am/?p=143426&l=am/