Սիսիան քաղաքում ապրիլի 13-ին 61-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել՝ դեմքն ու պարանոցը հոշոտված: Այսօր՝ ապրիլի 14-ին, ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ահազանգը ստացվել է ապրիլի 13-ին, ժամը 11-ին «Սիսիանի» բժշկական կենտրոնից, որտեղից հայտնել են, որ հոշոտված վիճակում իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դի: Մահացողի հայրը դեպքի վայր մեկնած ոստիկաններին հայտնել է, որ որդուն այդ վիճակում հայտնաբերել է խոզերի համար նախատեսված վանդակում՝ դեմքի ու պարանոցի հատվածը հոշոտված:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: