«Ժամանակ» թերթը գրում է. «Յուրան սովետական բանակում մեծ ուղի է անցել, շատ գրագետ է, նա մեծ դեր է խաղացել մեր բանակաշինության գործում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով Յուրի Խաչատուրովի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակվելուն, ասաց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը:

«Մեր բանակը հիմնվել է սովետական բանակի վրա: Հիմա երբ որ հանդիպում ենք ՀԱՊԿ անդամ երկրների ներկայացուցիչների հետ, բոլորի հոգեբանության մեջ սովետական բանակի համակարգն է, հասկանում ենք իրար, մի քանի տարի հետո դժվար կլինի: Խաչատուրովը հարգանք ու պատիվ ունի: Սա շատ ճիշտ նշանակում էր»,-հավելեց կոմանդոսը:

Անդրադառնալով հարցին՝ մեկ տարի է անցել քառօրյա պատերզամից, հենց այդ ժամանակ էր, որ Հայաստանի իշխանությունն իր դժգոհությունը հայտնեց ՀԱՊԿ կառույցից, որ ժամանակին չարձագանքեց, գնահատականներ չհնչեցին, եւ հիմա, երբ ՀԱՊԿ ղեկավարը հայ է, արդյոք հասցեական գնահատականներ կլսենք, Տե-Թադեւոսյանը նշեց. «Հավատում եմ, որ Յուրան կարող է հարցը լուծել՝ կարող է ե՛ւ խոսել, ե՛ւ ծեծել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում