Շիրակի մարզում այսօր՝ ապրիլի 16-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել: ԱԻՆ փրկարար ծառայության մարզային վարչությունն ահազանգ է ստացել, որ մի քաղաքացի ալկոհոլի ազդեցության տակ բարձրացել է Գյումրու Ռեպինի փողոցում գտնվող հին կաթսայատան ծխատար խողովակի վրա եւ չի կարողանում իջնել:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ դեպքի վայր ժամանած փրկարարները շուրջ 92 մետր բարձրությունից իջեցրել են 50-ամյա Տիգրան Սուվարյանին:

Փաստի առիթով նյութեր են նախապատրաստվում: