Մի շատ հետաքրքիր դրվագ վրիպեց հանրության ուշադրությունից: Կհիշեք երևի վարչապետի մասնակցությամբ վերջին ճեպազրույցը «պահանջկոտ շեֆ, ճարահատյալ աշխատակից ֆորմատով»: Էն, որ վարչապետը Կարայանին ասում ա, որ նա 10,000 աշխատատեղ մենակ թեթև արդյունաբերությունում պիտի ավելացնի: Չմոնտաժված տարբերակում Կարայանը զեկուցում ա, որ 1,800 աշխատատեղ արդեն ստեղծվել է ու տենդենցի պահպանման դեպքում տարվա վերջ կլինի մոտ 7000: Սա մի եսիմ ինչ ցուցանիշ չի, բայց հաշվի առնելով, որ կառավարությունը, ըստ էության, ոչ մի մոբիլիզացիոն քայլի չի դիմել և զուտ կոսմետիկ բարեփոխումներ է իրականացնում, այս ցուցանիշը վատ էլ չի:
Ստեղ կարևորը վարչապետի արձագանքն էր: Թե բա, որ լավ աշխատեք, միայն թեթև արդյունաբերությունում 10,000 տեղ կստեղծեք: Այսինք, եթե չստեղծեք, ուրեմն՝ լավ չեք աշխատել: Եթե միայն թեթև արդյունաբերության գծով գործազրկությունը չկրճատեք 2%-ով (իսկ ուրեմն՝ ընդհանուրը կրճատեք 10-15%), ուրեմն՝ լավ չեք աշխատել))) Ու ստեղ էական չի, որ արտադրողականության վրա ազդող գործոններից ոչ մեկը առանձնապես չի փոխվել: Չի եղել կտրուկ շրջադարձ մոբիլիզացիոն ուղու աշխատանքային օրենսդրությունում, ներդրումային միջավայրում, ենթակառուցվածքներում: Չկա նորություն Լարսին այլընտրանք գտնելուց, Իրանի հետ ազատ գոտին չի ստացվում, բայց եթե 10,000 հազար «թեթևի» մեջ չտաս, ուրեմն՝ հաջող: Իսկ 10,000-ի աճ թեթևի մեջ հաստատ չի լինելու... Հաստատ!