«ժամանակ» թերթը գրում է. «Թեև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը այս օրերին հետընտրական ակտիվ հանդիպումների մեջ է, միևնույն ժամանակ, ինչպես երևում է, նա վերջնականապես հույսը կտրել է քաղաքականություն վերադառնալու բոլոր փորձերից հետո: ԱԺ ընտրություններում նրա հավատարիմ մարդիկ ՕՐՕ դաշինքի հետ խայտառակ պարտություն կրեցին։

Նա մի քանի յուրային ունի «Ծառուկյան» դաշինքում, սակայն այդ մարդիկ փոքրամասնություն են և չեն ազդում Ծառուկյանի որոշումների վրա։

Կորուստների շարքին է դասվում նաև Քոչարյանի գրասենյակի ֆինանսավորմամբ 2014-ից հաջողությամբ գործող լրատվամիջոցներից մեկը՝ Yerevan Today-ը, որը կամ ամբողջությամբ կփակվի կամ կշարունակի ձևական գոյատևել»։