Forbes–ի ռուսական խմբագրությունը օրերս հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ ձեռներեցների 14–րդ վարկանիշը, որտեղ ներառվել է հայազգի 6 գործարար։
Մագնիտ» մանրածախ ցանցի հիմնական բաժնետեր և գլխավոր տնօրեն Սերգեյ Գալիցկին (Հարությունյան) զբաղեցրել է վարկանիշի 18–րդ տեղը, նրա ունեցվածքը գնահատվել է 6,8 մլրդ դոլար։
«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ և հիմնադիր Սամվել Կարապետյանը 32–րդն է, նրա ունեցվածքը գնահատվում է 3,4 մլրդ դոլար։
Վարկանիշի 48–րդ հորիզոնականում է «Ռոսգոսստրախ» ընկերությունների նախագահ Դանիլ Խաչատուրովը` 2 մլրդ դոլար։ Ռուսական սոցիալական ձեռներեցության առաջատարներից մեկը` ներդրումային բանկիր և բարերար Ռուբեն Վարդանյանը զբաղեցրել է 99–րդ հորիզոնականը, նրա ունեցվածքը գնահատվում է 950 մլն դոլար։
Ցանկի 123–րդ տեղում է Wooden Fish Agency ընկերության դիտորդական խորհրդի ղեկավար Ալբերտ Ավդոլյանը, ում ունեցվածքը գնահատվում է 800 մլն դոլար։
«ՌԵՍՈ–Գարանտիա» ընկերության ղեկավար Սերգեյ Սարկիսովը, ում ունեցվածքը գնահատվել է 700 մլն դոլար, զբաղեցրել է վարկանիշի 147–րդ հորիզոնականը։
200 ամենահարուստ գործարարների համախառն ունեցվածքը մեկ տարվա ընթացքում աճել է 100 մլրդ դոլարով` մինչև 460 մլրդ դոլար։
Դոլարային միլիարդատերերի թիվն ավելացել է` 77–ից հասնելով 96–ի։ Հատման շեմը ևս աճել է` նախորդ տարի գրանցված 350 մլն դոլարից հասնելով 500 մլն դոլարի։
Forbes–ի ցանկում ներառվելու «մուտքի տոմսը» երբևիցե այսքան թանկ չի արժեցել։
Ցանկը երկրորդ տարին անընդմեջ գլխավորում է Ռուսաստանի խոշորագույն գազ արդյունահանող մասնավոր ընկերության` «Նովատեկի» համահիմնադիր Լեոնիդ Միխելսոնը 18,4 մլրդ դոլար ունեցվածքով։