Սխալ է իմ անունը կապվել այդ գործի հետ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշել է Արարատյան թեմի առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը՝ անդրադառնալով օֆշորային սկնդալի մասին հարցին, որտեղ շոշափվում էր նաեւ իր անունը:

Նա ակնհայտորեն չէր ցանկանում պատասխանել լրագրողների հարցերին, ասելով, որ զբաղված է. «Ինձ անհանգստացնում եք»:

Հարցին, թե ի՞նչ նորություն կա օֆշորային սկանդալից, որը կապվում էր նաեւ իր անվան հետ, Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանն արձագանքեց. «Միգուցե դո՞ւ ասես: Ես տեղյակ չեմ: Դու էլ կարծում ես՝ հնարամիտ հա՞րց ես տվել: Ուրիշ հասցեատիրոջ դիմեք: Սխալ է իմ անունը կապվել այդ գործի հետ»:

Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, նա ընդգծեց. «Ես կարծում եմ՝ մերոնք հնարավորինս ամեն ինչ անում են, որ դա այդպես լինի: Ամեն տեղ էլ հայկական համայնքները, ԱԳՆ-ն ջանքեր են թափում, որ ճանաչել տան Ցեղասպանության փաստը»: